Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջ և գեղեցիկ

Կանացի գեղեցկության վեց թշնամիները. 1in.am

Կանացի գեղեցկության վեց թշնամիները. 1in.am

Հաճախ կյանքի տեմպը և հոգսերը թույլ չեն տալիս հոգ տանել առողջության մասին: Սակայն հենց դրանից էլ սկսվում է յուրաքանչյուր կնոջ գեղեցկությունը: ilife-news.com-ը թվարկել է այն վեց գործոնները, որոնք բացասաբար են ազդում կնոջ մաշկի վրա:

 

1. Էմոցիոնալ լարվածությունն ու սթրեսը կնոջ համար հաղթահարելն առանց կորուստների չափազանց դժվար է: Կյանքի ծանր ժամանակահատվածից հետո նույնիսկ երիտասարդ կինը ծերացած է թվում:

 

2. Շատ կանայք չեն հետևում առողջ սննդակարգին: Անկանոն սնվելը, բարձր կալորիականություն ունեցող ուտեստները, արագ սնունդը և կիսաֆաբրիկատները, տապակած և ապխտած սնունդը վատ ազդեցություն են ունենում կնոջ մաշկի վրա: Դրանց պատճառով առաջացած մարսողական խնդիրների արդյունքն են ավելորդ քաշը, մաշկի, եղունգների և մազերի հետ կապված հիվանդությունները:

 

3. Մեր օրգանիզմն ի սկզբանե ստեղծված է ֆիզիկական ծանրաբեռնվածության համար: Եթե մկանները չեն աշխատում, ապա աստիճանաբար թուլանում են: Իսկ դրանից տուժում է ամբողջ մարմինը:

 

4. Վատ սովորությունների մասին հարյուրավոր աշխատություններ են գրված: Ծխախոտը վնասում է ո՛չ միայն ամբողջ օրգանիզմին, այլև վատացնում է մաշկի գույնը և ատամների վիճակը: Իսկ ոչ պակաս վնասակար ալկոհոլը փչացնում է մաշկի գույնը և ավելորդ քաշի պատճառ է դառնում:

 

5. Օրվա ռեժիմը և առողջ քունը կնոջը երկար տարիների երիտասարդություն և գեղեցկություն են ապահովում: Սակայն հագեցած օրը ժամանակ չի թողնում մտածել ո՛չ միայն առողջության, այլև քնի որակի մասին:

 

6. Հանուն գեղեցկության կանայք պատրաստ են մեծ գումարներ ծախսել և ռիսկային փորձեր կատարել իրենք իրենց վրա՝ չմտածելով մաշկի, մազերի և եղունգների վրա թողած հետևանքների մասին:

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. citata.in
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ